
Ադրբեջանում չգիտես ինչ փաստարկների հիման վրա խորապես համոզված են, որ աշխարհի բոլոր պետությունները՝ մասնավորապես գերտերություններն առանձնակի ակնածանք ունեն ադրբեջանցիների նկատմամբ, և շատ կհուզվեն՝ իմանալով, որ իրենց ներկայացուցիչները հայամետ գործունեության, կամ
հայամետ հարցազրույցի, խոսքի, Արցախ այցելելու և նման մյուս «ոչ պատշաճ ու տգեղ» պահվածքի համար հանկարծ հայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում:Ճ Ելնելով այս վեհ գաղափարախոսությունից՝ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության պատկան մարմինները, համաձայն SalamNews.Az կայքի տվյալների, «ապօրինի» են որակելու
Մարիա Ռոմանովայի այցը Արցախ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.