
Ստամբուլի Բիլգին (Պիլկի) համալսարանում «Հակակապիտալիստ ուսանողների ակումբում» կազմակերպվել էր քննարկում «Ի՞նչ է տեղի ունեցել ապրիլի 24-ին, ինչ է եղել հունվարի 19-ին» թեմայով: Ակումբի կայքի համաձայն` քննարկմանը մասնակցել է նաև ստամբուլցի գրող, ով նաև տպագրվում է «
Ակոս» թերթում,
Բագրատ Էստուկյանը, ով հայկական ծագում ունի, ինչպես նաև սոցիոլոգ
Արուս Յումուլը, երաժիշտ
Տոլգա Տուզուն և բազմաթիվ թուրք ուսանողներ: Նրանք իրենց ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել էին 1915 թ.-ի իրադարձությունների և 2007 թ.-ի hունվարի 19-ին սպանված հայ լրագրող, հրապարակախոս
Հրանտ Դինքի մահվան փաստի վրա: