Հայ մշակութային հուշարձանների ոչնչացումը և հայ արվեստի պատմության խեղաթյուրումը Ադրբեջանի կողմից
- Մանրամասն


նկատմամբ հանցանքները կոծկելով: 1960-ականներից սկսած` Ադրբեջանում, առանց որևէ հիմնավորումների, հայկական մի շարք կոթողներ ու խաչքարեր, որոնք միանշանակ տարբեր դարաշրջաններում ստեղծել են հայերը, «աղվանական» անվանվեցին, իսկ ավելի վաղ` «ադրբեջանական» պիտակն են ստացել իրականում թյուրքական, քրդական ցեղերի, պարսիկ խաների, կովկասյան թաթարների կողմից կառուցված, առավել փոքր թիվ կազմող մզկիթները, ապարանքները, դամբարանները և այլն:
Հայկական և ընդհանրապես քրիստոնեական վանքերի ավիրումն Ադրբեջանում ծայր առավ 1920-1940-ականներին, իսկ 1950-1960-ականներին, երբ խորհրդային իշխանությունը հրաժարվել էր ամեն տեսակի պաշտամունքային հուշարձանների դեմ իրականացվող պայքարից, Ադրբեջանում արդեն իսկ պետական հովանու ներքո նոր թափ առավ հայ միջնադարյան հուշարձանների ոչնչացումը: Ավելին, 1960-ականների վերջերից սկսած` ադրբեջանցի պատմաբանները, արվեստաբանները, ճարտարապետներն ու լրագրողները դարձան քաղաքական հատուկ պատվերով աշխատող կամակատարներ` միաձայն «աղվանական» հռչակելով մինչև 17-րդ դարը կառուցված հայկական բոլոր հուշարձանները (նկատի ունեն 4-րդ դարից ի վեր հայ առաքելադավան, սակայն 10-րդ դարից հետո պատմության թատերաբեմը լքած և այլևս որևէ սկզբնաղբյուրով չվկայվող աղվանական ցեղերին): Հայ մշակույթի կոթողների ոչնչացումն ու հայպատմության փաստերի խեղաթյուրումն Ադրբեջանում շարունակվում է մինչ օրս: Այնուհանդերձ, բոլոր փաստերը խոսում են` ի օգուտ մեզ` հայերիս, պարզապես դրանց մասին պետք է պարբերաբար բարձրաձայնել: Նշեմ մի քանի հուշարձանների մասին, որոնք ամբողջովին կամ մասամբ ավիրվել են ադրբեջանցիների կողմից.
ա. 1301 թվականին Ծար գյուղում հիմնված Գետամիջո հայկական վանքը, որը, համաձայն լուսանկարների, կանգուն է եղել մինչև 1950-ականները, այժմ հիմնահատակ քանդված է, ադրբեջանցիներն օգտագործել են դրա քարե բեկորները` որպես շինանյութ կից գյուղի տների համար

գ. Շամախու շրջանի Մեյսարու վանքը, որը պայթեցվել է ադրբեջանցիների կողմից 1978 թվականին, նաև Հյուսիսային Արցախի Գետաբնակ տեղանքի Ս. Սարգիս եկեղեցին, որը հաջողվել է լուսանկարել 1982 թվականի դեկտեմբերին անխնա քանդելու ընթացքում, և 1980-ականների ավարտին, երբ հիմնահատակ քանդել են
Պետք է շեշտել նշանակալից մի փաստ ևս. Ադրբեջանի պետական մարմինների հրահանգով Արցախյան ազատամարտի ընթացքում ադրբեջանցիներն ավիրել են նույնիսկ կարճ ժամանակով իրենց տնօրինության ներքո անցած հայկական տարածքներում տեղակայված հուշարձանները և նման անփառունակ գործերին մասնակից են եղել երկրի ռազմական ուժերը:{jacomment on}