A+ A A-

Emporio Armani. Հայկական քարոզչություն Թուրքիայում

Emporio ArmaniՎերջերս թուրքական առաջատար լրատվամիջոցները հաճախակի են անդրադառնում Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին առնչվող դեպքերին ու թեմաներին. դա մասամբ արվում է նաև ընթերցողների մեծ քանակ ապահովելու համար: «Թարաֆ» թերթում օրեր առաջ հոդվածներից մեկը կրում է «Արմանին հայ է»   խորագիրը, որտեղ հեղինակը սուր հումորով և հեգնանքով ներկայացնում է Թուրքիայում երեք ձերբակալված անձանց պատմությունը: Նրանք դատապարտվել են օրենքի ողջ խստությամբ Emporio ArmaniEmporio Armani բրենդի հագուստ գնելու ու այն կրելու պատճառով: Խնդիրը կայանում էր նրանում, որ նշածս երեք հոգին մեղադրվում էին այդ բրենդի միջոցով իբր հայկական քարոզչություն ծավալելու մեջ:  Հոդվածագրին չգիտես որտեղից հաջողվել էր ձեռք բերել ամբաստանյալների գրավոր վկայությունները, որոնք նա բառ առ բառ մեջբերում է:  Ներկայացնեմ մի քանի հատված այդ մեջբերումներից: «Ես Ստամբի  տոնավաճառներից մեկում գնեցի Armani ապրանքանիշի շապիկ ու սպորտային տաբատ, շուրջ մեկ շաբաթ է՝ կրում եմ այդ հագուստը, ոչ մի քարոզչություն չեմ արել, ես անմեղ եմ»:
Երկրորդը հավելում է. «Վերնաշապիկս գնել եմ Իբրահիմից. ինձանից բացի ուրիշներն էլ են գնել այդ ապրանքանիշի շապիկներ և տաբատներ, մյուս գնորդներին չեմ ճանաչում: Գիտեմ միայն, որ Armanin հայտնի իտալական ֆիրմա է»:
Երրորդը խոստովանում է. «Շապիկն ինձ է պատկանում, մայրս է նվիրել: Ես ոչ մի մեղք էլ չեմ գործել»:
Հոդվածի հեղինակ պարոն Մարգուլիսը, պարզվում է, ուսումնասիրել է նաև մեղադրյալների գործին կից ոստիկանական փաստաթուղթը, որտեղ գրված է եղել հետևյալը. «Հայկական քարոզչությամբ զբաղվելու մեղադրանքով կասկածյալները բերմանեն եթարկվել տարբեր վայրերից: Նրանց շապիկների վրա գրված արտահայտություններն ուսումնասիրվել են փորձագետների կողմից, իսկ կասկածյալները հարցաքննվել են առանձին-առանձին»:

Emporio ArmaniՀոդվածում պարոն Մարգուլիսն ամեն բառից հետո հավաստիացնում է ընթերցողին՝ իր պատմությունն առաջին հայացքից անհավանական է թվում, սակայն ինքը պատասխանատու է յուրաքանչյուր նախադասության իսկության համար: Այնուհանդերձ, զարմանալի է, որ հեղինակը չի նշում նույնիսկ մի կոնկրետ անուն, ամսաթվեր չկան, կարևոր մանրամասներ չեն հաղորդվում, մինչդեռ նմանօրինակ հոդվածներում շեշտը դրվում է հենց հավաստի ու ամրագրված տվյալների վրա: Միգուցե լրագրողն ուռճացրել է այս պատմությունը, սակայն, մյուս կողմից էլ, սա Թուրքիային բնորոշ վարվելակերպ է: Մի երկրում, որտեղ արգելված են հայկական ազգանունները, ցուցանակներում հայոց արքաների անունները բացակայում են, պատմության գրքերում հայեր չեն հիշատակվում, բնականաբար, կարող է մեղադրել սեփական քաղաքացիներին նման ծիծաղելի ու անհեթեթ հանգամանքի համար...Հոդվածագիրը փորձել է հասկանալ դատավճռի իրական հիմքերը. արդյոք Emporio Armani գրությամբ շապիկ կրելը հանցագործություն է, ուստի նա դիմել է փորձագետների օգնությանը: Թարգմանիչներից կազմված փորձագիտական խումբը հաստատել է, որ Emporio Armani արտահայտությունն իբր նշանակում է «հայկական կայսրություն»: {jacomment on}

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries