A+ A A-

Ադրբեջանական կայքերն ու հայկական Like-երը

Facebook LikeԻնչպես գիտենք, վերջին տարիների ընթացքում Facebook-ը լույսի արագությամբ ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում՝ այդ թվում Հայաստանում, ինչի արդյունքում Odnoklassniki և Мой мир սոցկայքերից հայ օգտատերերի մեծ հոսք եղավ դեպի Facebook, որի ընձեռած հնարավորություններն առավել լայն են, միաժամանակ սկսնակների համար՝ փոքր-ինչ բարդ: Այնուհանդերձ, Ֆեյսբուքահայությունը պատվով հաղթահարեց բոլոր փորձություններն ու ամուր հաստատվեց այստեղ՝ շուտով բացելով խմբեր, պաշտոնական էջեր, նկարների վրա նշելով ընկերներին, պատի վրա երգեր ու հոդվածներ դնելով, մեկը մյուսից լավ ստատուսներ գրելով, և վերջապես սկսվեց հայկական լրատվական կայքերի ու բլոգերի մրացավազքը խմբերում:Ճ Այս ամենի արդյունքում Ֆեյսբուքում կատարվեց բացառիկ մի երևույթ. սկսեցին դրսևորումներ գտնել հայ երիտասարդ, ինչպես նաև միջին ու տարեց օգտատերերի հայրենասիրական զգացումները՝ հավանաբար այն դեպքում, երբ հայերը տեսան ու հասկացան համացանցում հակահայկական բուռն քարոզչության արդյունքները, ինչն արվում էր ադրբեջանցիների ու թուրքերի կողմից: Մենք արժանի հակահարված տվեցին՝ միմյանց ետևից բացելով հայկական ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, հայոց պատմության ու մշակույթի քարոզչությանն ու տարածմանը նպաստող հայկական խմբեր ու էջեր: Գործընթացը հաջողությամբ շարունակվում է մինչ օրս, սակայն կան հայեր, որոնց գիտակցված կամ ակամայից քայլերը համացանցում մեզ պատիվ չեն բերում…
Վերջին ժամանակներում հաճախ եմ նկատել, երբ հայազգի օգտատերերն իրենց Facebook-յան էջերում տեղադրում են ադրբեջանական կայքերից այս կամ այն հոդվածներ: Նախ նշեմ առավել հայտնի ադրբեջանական ռուսալեզու կայքերի անունները, որոնք անհայտ պատճառներով հայտնվում են հայերի էջերում. Aze.Az, News.Az (անգլալեզու), SalamNews.Az, Vesti.Az,  1news.Az, APA գործակալություն, ինչպես նաև հայերը հաճախ են Share անում թուրքական Hurriyet և Zaman թերթերի էլեկտրոնայինFacebook տարբերակներից: Առավել անհասկանալի է, երբ հայազգի user-ները սեղմում են Like կոճակը ադրբեջանական կայքերի հոդվածների տակ, ինչը գրանցվում է Facebook-ի պատին: Սիրելի՛ հայեր, Like-ը հավանելու նշանակություն ունի, իսկ ինչպես կարելի է հավանել ադրբեջանցիների հեղինակած թյուր հոդվածները, անգամ եթե որևէ վատ լուր է հաղորդվում ադրբեջանցիների մասին, նրանց հոդվածին Like տալով՝ դուք հավանության եք արժանացնում ադրբեջանցի հեղինակի գրվածքը: Եվ ընդհանրապես, ինչու՞ եք ադրբեջանական կայքերի հոդվածները տեղադրում ձեր էջում, չէ՞ որ այդ կայքերը հոդվածներից յուրաքանչյուրը բացելիս գրանցվում է ևս մեկ ալցելություն՝ visit, և այդպես շարունակ կայքը բարձր վարկանիշ է ձեռք բերում ձեր իսկ հաշվին: Պարզապես ապշում եմ, երբ տեսնում եմ՝ մի շարք հայեր պարբերաբար սեղմում են ադրբեջանցիների լուրերի Recommend կոճակը: Թողեք ադրբեջանական ԶԼՄ-ների վերլուծությունը մեզ՝ հայ լրագրողներիս, բլոգերներին ու քաղաքական վերլուծաբաններին: Մենք՝ Ֆեյսբուքահայությունս, պետք է միասնական ճակատով հանդես գանք, մեր քայլերում միշտ բարձր պահենք ազգային արժանապատվությունը: Ճիշտ է՝ մեզանից յուրաքանչյուրն իրավասու է իր անձնական էջում տեղադրել ցանկացած բան՝ ըստ իր հայեցողության, սակայն եթե կա ընտրություն՝ ադրբեջանցիներին առիթ տալ ուրախանալու, թե չտալ, ընտրենք ավելի խելամիտ ու ազգանպաստ տարբերակը...{jacomment on}

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries