Այս քանի օր է բոլորին մեկ հարց է հուզում. ի՞նչ է ուզում Ադրբջանը. նրանք հարձակվում են, սպանում հայ զինվորներին, իսկ հայերը նրանց սաստելու համար հակահարված տալիս ու կրկին զինվորներ են զոհվում երկու բանակներում: Այսօր ավելի քիչ են եղել կրակոցները, քան նախորդ երկու օրերին: Այս մասին մենք խոսեցինք Մանվել Կոստանդյանի հետ, նա տեղյակ է մանրամասներին:
Ինչպես հայտնի է` Եվրատեսիլ 2012-ը, որն անց էր կացվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այս տարի մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում: Խոսակցությունները չէին դադարում նախքան միջազգային երգի մրցույթը, սակայն դրանք շարունակվում են նաև դրա ավարտից հետո:Ադրբեջանի իշխանությունները մեծ հույսեր էին կապում այս մրցույթի հետ` նպատակ ունենալով բարձրացնել իրենց երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում: Դրա համար նրանք ջանքեր չէին խնայում, ներդրել էին մեծ գումարներ, որպեսզի ամեն ինչ համապատասխանի միջազգային չափանիշներին և որ կարևորը` ամբողջ աշխարհը խոսի իրենց մասին: Այսինքն` Եվրատեսիլը Ադրբեջանում նախ և առաջ քաղաքական նշանակություն ուներ:
Հուլիսի 5-ին պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու է ժամանելու Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, որը լինելու է նրա առաջի այցը այստեղ: Եվրամիության ներկայացուցիչ Ռոլան Կոբիան հայտարարել է, որ սա ակնհայտ ազդանշան է, որ նախկինի նման ԵՄ-ը հակված է զարգացնել հարաբերությունները Ադբեջանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններին: Հարկ է նշել, որ այդ հարցերի շրջանակներում քննարկվելու է նաև ԼՂ հիմնախնդիրը:
Նոր կոնֆլիկտ Վրաստանի և Թուրքիայի միջև կրթական ոլորտում: Թուրք բարձր դասարանի աշակերտների համար նախատեսված դասգրքերում Աջարիայի մայրաքաղաք Բաթումին ներկայացված է որպես Թուրքիայի տարածք, որը 1918 թ.-ին յուրացրել է Վրաստանը:Սրանից վրդովված վրաց հասարակաության ներկայացուցիչները պահանջել են, որ Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենտ Բուրհանը բացատրություններ տա:
Վրաստանի խորհրդարանի մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Գեորգի Գաբաշվիլին նշել է, որ անհրաժեշտ է պարզաբանում մտցնել այս հարցի մեջ, որովհետև թուրքական կողմի նման մոտեցումը կոռեկտ չէ: Միաժամանակ, նա համոզված է, որ համապատասխան մակարդակի բանակցությունների արդյունքում այս հարցը բարեհաջող լուծում կստանա:
Փետրվարի 28-ին Baku Expo կենտրոնում կայացավ մի այսպես կոչված «գիտաժողով», որը նվիրված էր ադրբեջանցի պաշտոնյաների տվայտանքների արդյունք հանդիսացող «2009-2013 թվականներին Ադրբեջանական հանրապետության բոլոր շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրականացման, պատկերացնում եք, արդեն իսկ երրորդ տարվան:Ճ Ադրբեջանում, ինչ խոսք, կարողանում են գեղեցիկ նախադասություններ ու անվանումներ ձևակերպել, թղթաբանության բնագավառում Ադրբեջանը նմանը չունի:Ճ
_Ինչու՞ Սամվել Սևադա...
_Ազգանունս Գրիգորյան է, ուսանող ժամանակ հանրապետական թերթերում ու ամսագրերում շատ էի տպագրվում, երիտասարդ էի ու ամբիցիոզ, նկատեցի, որ Սամվել Գրիգորյաններ շատ կային, շատ էին նաև Նկարիչների միությունում ՝ 5-6 հոգի: Ուստի որոշեցի նոր ազգանուն մտածել, բայց ոչ թե փոխել, այլ հարստացնել ազգանունս: Արդյունքում անձնագրում ավելացրել եմ Սևադա, ինչն էլ բարեհնչյուն է, հիշվող ու հայկական:
Ֆրանսիայի Սենատի որոշումից հետո բազմաթիվ հայեր՝ մեծամասամբ տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև քաղաքական խմբավորումների և կուսակցությունների ներկայացուցիչները, հավաքվել էին Երևանում ֆրանսիական դեսպանատան մոտ՝ իրենց շնորհակալական խոսքը հայտնելու: Այս փաստը ևս հուզմունքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում և իհարկե վերջինիս թելը թելող Ադրբեջանում: Կրքերը դեռևս չեն հանդարտվել, և թուրքական ու ադրբեջանական մամուլը վերլուծական հոդվածների անվան ներքո ցնդաբանական հոդվածներ է հրամցնում ընթերցողներին՝ ծաղրելով հայկական «Merci»-ն:
Թուրքիա անունը լսելով` ամեն հայի գլխում հայտնվում են ցեղասպանության պատկերներ, Արևմտյան Հայաստանն ու եկեղեցիները: Return Churches հայտնի բանաձևի ընդունումից հետո հնչեցին բազում տեսակետներ` համաձայն որոնց Թուրքիան առերես կընդունի, սակայն չի կատարի քրիստոնյաներին եկեղեցիներ վերադարձնելու և պարբերաբար պատարագների իրականացման թույլտվության տրամադրման պահանջները: Այնուհանդերձ, հաշվի առնելով ներքին լարված դրությունը, բարձրագույն ռազմական հրամանատարության հրաժարականը, Սիրիայի հետ վատթար հարաբերությունները, քրդերի խնդիրը և այլն` Թուրքիայի Կառավարությունը հարկադրված էր որոշակի քայլեր ձեռնարկել: Այդ քայլերն աշխարհի աչքերին թոզ փչելու միջոց էին:
Չնայած Հայոց Ցեղասպանության դեմ հրապարակումների անվերջ հոսքից՝ ադրբեջանական մամուլը չի մոռանում Արցախյան հիմնախնդրի մասին: Ադրբեջանի ԶԼՄ-ները ուղղորդված քարոզ են սկսել, որի հիմքում հետևյալ գաղափարն է. Ադրբեջանը կանգնում է Թուրքիայի կողքին ցանկացած հարցում՝ սկսած Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված լուրջ դիվանագիտական աշխատանքներից, իսկ Թուրքիան իր հերթին օգտագործում է բոլոր հնարավոր լծակները՝ Արցախյան հիմնախնդրում հօգուտ Ադրբեջանի լուծումների համար ուղի հարթելու նպատակով: Դրա վառ ապացույցն էլ մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի վարչապես Էրդողանի հայտարարությունն էր «Խոջալուի ցեղասպանության» առնչությամբ:
Վաղուց էի ցանկանում գրել այս մասին, բայց մտածում էի, որ հարկ է խոսել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Եվ ահա վերջին շրջանում հետևելով հայկական մամուլի՝ մասնավորապես կայքերի հրապարակումներին՝ հասկացա, որ ժամանակն է...2011-ի մայիսից սկսած՝ հոդվածներ եմ գրում Liberal բլոգում՝ լուսաբանելով հիմնականում Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի լուրերը, ինչպես նաև ներկայացնելով այս երկրների ԶԼՄ-ների առավել ուշագրավ հրապարակումները, որոնք, բնականաբար, առնչվում են Հայաստանի ու հայերի հետ:
Ասում են՝ տարվա վերջում ամփոփում են տվյալ տարվա ձեռքբերումները:ՃԲարդ տարի էր, եղան մեծ փորձություններ, եղան նաև կարևոր ձեռքբերումներ...
1. նախ հենց տարվա սկզբից սկսեցի աշխատել լրատվական կայքում, անգլերեն բաժնի խմբագիր, վերջապես սկսեցի գլուխ հանել Ֆեյսբուքից, իմացա լինկը ինչ է:ՃՃՃ
2. մեջս հայտնաբերեցի լրագրողի տաղանդ:Ճ ու պարզվեց, որ ոչ միայն ես եմ հայտնաբերել, այլ նաև Ani Smbatyan-ը ♥ ու էդպես սկսեցի աշխատել blog.liberal.am-ում, չմեռանք բլոգեր էլ դառանք:Ճ
3. դե իհարկե իմ կարևոր ձեռքբերումն էր մի հրաշք անձնավորության հետ ծանոթանալը, որն արդյունքում դարձավ իմ մտերիմ ընկերուհին, Դիլանյան Զար, էլ ձև մի տուր քեզ, մթամ չես իմանում, որ քո մասին ա խոսքը:Ճ :**. ♥
Հոդվածներ ...
- Եթե կա Anti-Armenian, ինչու՞ չլինի Anti-Azeri...
- Ադրբեջանական կայքերն ու հայկական Like-երը
- Հայ եկեղեցին և հայ-թուրքական հարաբերությունները
- Emporio Armani. Հայկական քարոզչություն Թուրքիայում
- «Ատամնաբույժն արևելյան». Թուրքիայի պետական թատրոնում առաջին հայկական պիեսը
- Գլաձորի համալսարան. հայ միջնադարյան մտքի կենտրոն
- Պատերազմ, թե՞ խաղաղություն
- Ֆրանց Վերֆել. մարդ, որն աշխարհին թույլ չտվեց մոռանալ Հայոց Ցեղասպանությունը
- Արցախի խորհրդանիշ «Տատն ու պապը» մեր հայրենակիցների անբարեխիղճ վարքի զոհն են
- Հայ մշակութային հուշարձանների ոչնչացումը և հայ արվեստի պատմության խեղաթյուրումը Ադրբեջանի կողմից






