Քաշքշել են, թե չեն քաշքշել. սա է խնդիրը
Անի Մարգարյան
Ինչ ուզում են՝ ասեն, հայերը բացառիկ ազգ են:Ճ Անգամ ամանորյա եռուզեռի մեջ հայերի ու ադրբեջանցիների բախման մասին յուրաքանչյուր, նույնիսկ ոչ հավաստի տեղեկություն ստիպում է մեզ ծավալուն քննարկումներ սկսել աշխատավայրում, տանը, ընկերական շրջապատում, վերջապես Facebook-ում:ՃԱյսօր առավոտյան «Հայկական Ժամանակ»-ում նկատեցի մի հրապարակում, որը հարկադրված եմ գրեթե ամբողջությամբ մեջբերել. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 19-ին Կրեմլի մեծ պալատում ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած ընդունելության ժամանակ խայտառակ միջադեպ է տեղի ունեցել. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը քաշքշել են միմյանց:
Դեպքը տեղի Է ունեցել այսպես. նախատեսված Է եղել ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ շքանշանների հանձնում՝ ԱՊՀ անդամ յուրաքանչյուր պետությունից մեկ դիվանագետի: Շքանշանի հանձնման համար հարկավոր է եղել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միաձայն որոշումը: Բոլոր պետությունների ներկայացուցիչներն ստացել են պարգևները, իսկ երբ հերթը հասել է Հայաստանի ներկայացուցչին՝ Շավարշ Քոչարյանին, Իլհամ Ալիևն առարկել է, ու Շավարշն այդպես էլ առանց մեդալի Է մնացել: Իսկ Ադրբեջանի ներկայացուցչին շքանշանի շնորհման քվեարկությունը դրանից մի քանի րոպե առաջ է եղել, և Սերժ Սարգսյանը չի առարկել:
Այնուհետև սեղանի շուրջ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին սկսել է հանդիմանել, թե այդ ո՞ւմ ես ներկայացնում շքանշանի, ապա անհարգալից արտահայտությունների տարափ է տեղացել Շավարշ Քոչարյանի հասցեին՝ ակնարկելով, որ Ադրբեջանի ղեկավարության հասցեին Շավարշի հնչեցրած հրապարակային քննադատությունները չեն նպաստում Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը:
Սերժ Սարգսյանն էլ ետ չի մնացել ու սկսել է Իլհամին պատասխանել նույն ոճով, թե՝ այդ քո աշխատակազմի ղեկավարն ու ձեր դիվանագետներն են, որ ավել-պակաս հայտարարություններով խաթարում են պրոցեսը: Բանն այնտեղ Է հասել, որ Սերժն ու Իլհամը ոտքի են կանգնել, սկսել են միմյանց հրել ու մենամարտի պատրաստ մարտական կեցվածք են ընդունել: Միայն Մեդվեդևի՝ «Ну, господа, что Вы!!» արտահայտությունից հետո են նրանք նստել իրենց հատկացված տեղերում, որից հետո էլ Ալիևը, ատամները կրճտացնելով, սպառնացել Է՝ դեռ կտեսնեք` ձեզ հետ ինչ ենք անելու»:
Այս տեղեկությունը սկսեց լույսի արագությամբ տարածվել հայկական բոլոր հայտնի ու անհայտ կայքերում,
առաջիններից մեկն արձագանքեց 1in.Am-ը՝ որպես աղբյուր նշելով՝ «Մոսկվայի մեզ ծանոթ աղբյուրները»: Լրագրողական էթիկայի համապատասխան՝ հատկապես նմանատիպ լուրեր ներկայացնելիս անհրաժեշտ է անպայման նշել աղբյուրը՝ լինի դա կայք, թերթ, հեռուստաալիք, թե անձ: Ինչպես տեսնում ենք՝ որևէ հղում որևէ հայկական կայքում չկա:
առաջիններից մեկն արձագանքեց 1in.Am-ը՝ որպես աղբյուր նշելով՝ «Մոսկվայի մեզ ծանոթ աղբյուրները»: Լրագրողական էթիկայի համապատասխան՝ հատկապես նմանատիպ լուրեր ներկայացնելիս անհրաժեշտ է անպայման նշել աղբյուրը՝ լինի դա կայք, թերթ, հեռուստաալիք, թե անձ: Ինչպես տեսնում ենք՝ որևէ հղում որևէ հայկական կայքում չկա:Փորձեցի նայել ռուսական պարբերականներն ու ադրբեջանական կայքերը, և այնտեղ ոչ մի նմանօրինակ հրապարակում չգտա: Եվ ահա օրվա վերջում հայկական լրատվամիջոցները ազդարարեցին, որ միջադեպի մասին լուրն իրականում անհեթեթություն էր: ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանն ասել է. «Բնականաբար նման մակարդակի շփումներում այդպիսի բաներ չեն կարող լինել: Ադրբեջանը չէր ներկայացրել պարգևատրման թեկնածուների ցանկ, ուստի չէր էլ կարող պարգևատրվել»:
Հայկական կայքերին խորհուրդ կտամ զոհ չգնալ ամեն գնով բարձր վարկանիշ ունենալու մոլուցքին, գործի դնել տրամաբանությունը և ժամանակ տրամադրել այս կամ այն տեղեկության հավաստիության ստուգմանը:{jacomment on}
Մարդիկ
- Լիլի Ալեն
- Ֆրանսիայի առաջին տիկինը. Վալերի Տրիերվեյլեր
- Հարցազրույց Թինա Կանդելակիի հետ
- Ջանեթ Ջեքսոն
- Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը. Մարկ Ցուկերբերգ
- Ռոբերտ Պատինսոն
- Միշել Լեգրան
- Վալենտինո.իտալական նորաձևության արքա
- Շերոն Ստոուն.
- Քաոս, որ կոչվում է ազատություն... (Հարցազրույց գեղանկարիչ Սամվել Սևադայի հետ)
Ն.Ա. Ամենաընթերցվողը
- Ապրիլ ամսվա աստղագուշակը
- Հայտնի մարդկանց վերջին խոսքերը
- Փաստեր սիրո և սեքսի մասին
- Մի հուզիչ պատմություն
- Ինչպես դուր գալ շրջապատին. 12 կանոն
- Սեքսը Հին Հռոմում
- 50 պատճառ նիհարելու համար
- Պայծառատես Վանգան
- Երբ հայը մի պահ փակում է աչքերը Բաքվում, ուրեմն նա հաստատ քնած է ու երազ է տեսնում
- Կարմիր գորգ, բազում երկրպագուներ, տարվա լավագույններ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն