A+ A A-

Իմ աչքի գերանը

ժամացույցՀնդկական ասացվածքը ասում է. «Բարի անունը ամեն հարստությունից թանկ է»: Կյանքը իր բոլոր  անակնկալներով և խնդիրներով, ինձ մտածելու տեղիք է տալիս: Միշտ քայլ գցելուց առաջ մտածում եմ և փորձում եմ մտովի տալ լուծումներ, երբեմն նկատում եմ, որ մարդկանց քայլերը իրենց բնավորության, խառնվածքի արտացոլումն է: Փորձում եմ յուրաքանչյուր քայլ կյանքում  վերլուծության ենթարկել և մտաբերում  եմ հետևյալ հին ասացվածքը. «Գիշերվա առաջին կեսը» մտածիր քո թերությունների մասին, երկրորդ կեսը` ուրիշների:
Ահա և այսպիսին է կյանքը, մարդն ամեն պահ, պետք է վերլուծի իր անցածն ու գալիք ուղին, որպեսզի իր հետագա անցնելիք ճանապարհում խուսափի սխալներից, որոնք կարող են և ճակատագրական լինել: Իսկ դրա համար պետք է կամք, ուժ և հետևողականություն ամեն հարցում: Ճիշտ է ասում են ժամանակն ամեն հարցին լուծում տալիս է, բայց մեզանից էլ է շատ բան կախված, թե այդ հատվածում ինչքանով կկարողանանք յուրացնել  և վերափոխել մեր բոլոր տեսակի թերություններն ու առավելությունները: Հավատը և քո ուժերի հանդեպ ինքնավստահությունը կարող է շրջել բոլոր տեսակի մարդկային սխալները, թերությունները, որոնք ժամանակի ընթացքում, ոմանց մոտ շտկվում են, իսկ ոմանց մոտ էլ կրկնապատկվում: Հաճախ պատահում է, որ մեզանում եղած մի շարք արժեքներ չենք նկատում ու կենտրոնանում ենք միայն վատի վրա:
Քավ լիցի´, ամենևին պետք չէ ո´չ թերագնահատել, և ո´չ էլ գերագնահատել սեփական հնարավորությունները: Պարզապես լինում են պահեր, երբ կողքից ինչ-որ  հարազատ մեկը հիշեցնում է քեզանում գտնվող դրականը, կարծես գոտեպնդվում ես ու ավելի առույգանում գործերում, ինչո՞ւ չէ` մարդկային հարաբերություններում: Այդպիսին են մարդիկ, այսինքն` մենք բոլորս, սիրում ենք, երբ մեզանից շատ են խոսում, խոսում են դրականը և հաճախ չենք սիրում նրանց, ովքեր կարողանում են համարձակորեն արտահայտել իրենց կարծիքը, չվախենալով   կողքինների ձևական ու միգուցե կեղծ  դիրքորոշումից: Ցավոք  մենք միշտ տեսնում ենք կողքինների սխալները անտեսելով մերը: Ակամայից մտաբերում եմ  այն, որ Նարեկացին լինելով այդքան մաքրամաքուր, շարունակում էր տեսնել կյանքը իր բոլոր ապականություններով, մեղքերով, մարդկանց վավաշոտ մտքերով, ու  թեև Նարեկացին այս ամենը շատ լավ տեսնում էր, շարունակում էր համարել, որ սկսած իրենից այս  աշխարհում մարդն ինչքան էլ կատարելագործվի շարունակում է լինել մեղսունակ, ուրեմն և ինչ, մեզանից ոչ ոք կատարյալ չէ, բայց նաև չենք կարող ասել, որ ունակ չենք վերափոխվելու: Իհարկե այդպես չէ, եթե կա ցանկություն այս աշխարհում, ուրեմն  հնարավոր է գոնե ձգտել կատարելագործման ճանապարհին մոտենալ: Տեղին է հիշել մի շատ հայտնի խոսք, որ «եթե կատարված են առաջին քայլերը, ապա նույնիսկ հազար կիլոմետրանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից»:
Շատ հաճախ, մենք` մարդիկս, մի երևույթը տարբեր կերպ ենք մեկնաբանում, լինում են միմիյանց իրարամերժ կարծիքներ, և դա բնական է, քանի որ դրա արդյունքում է ծնվում առողջ դատողությունը: Արդյունքում մի խնդիրը մեկի աչքին փոքր է, իսկ մյուսի` մեծ: Մեզանից յուրաքանչյուրի բանականությունը թույլ է տալիս հարցին, խնդրին, երևույթին նայել մեր տեսանկյունից, ձևավորելով անհատական կարծիք: Խոսքը գեղեցիկ է, պարզ է ու հստակ, երբ այն խորին անկեղծությամբ է ներկայացվում, այսինքն փոքր, չնչին հարցը գերան չի դառնում: Այդ դեպքում հարցը երբ է գերան դառնում, երբ այն ժամանակին չի նկատվում ու լուծում չի տրվում, նաև երբ մարդու ներքին աշխարհը մթագնած է: Ներքին անհավասարակշիռ վիճակր շատ հաճախ  խանգարում է այդ գերանի իրական չափը տեսնել:
Ցանկացածիս մեջ գործում է այդ գործոնը, թե որքանո՞վ  ենք մենք հաղթահարում և թույլ չենք տալիս զարգանալ մեր մեջ ու դնել խորը արմատներ: Թեև մարդիկ պնդում են, որ իրենք միմիյանցից շատ տարբեր են, բայց հաճախ իրենց ձգտումներով ու ցանկություններով նման են, դրանում է կայանում մարդկանց շատ հաճախ բախումների դրդապատճառները, երբ վիճում են նույն բանի համար, բայց միմիյանց լավ չեն հասկանում, ինչպես ասվում է` տարբեր մարդիկ տարբեր մտածողություն:  Այս ամենը ցույց է տալիս ժամանակը, որտեղ ապրում ենք մենք և ապրելու են մեր հետագա սերունդները:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries