A+ A A-

Ֆուտբոլոյին կրքեր. Հայաստան–Ռուսաստան պատասխան հանդիպում

ֆուտբոլ
Ինչքան էլ մեզ մոտ ֆուտբոլը բարձրակետի վրա չէ, ամեն դեպքում, բոլորս դիտում ենք ու բուռն կերպով քննարկում այն: Այն, որ վերջին շրջանում մեր հավաքականը լավ ֆուտբոլ է ցուցարում, դա փաստ է և դա էլ ստիպում է երկրպագուներին` ավելի մեծ ակնկալիք ակնկալեն  իրենց հավաքականի տղաներից:
Հունիսի 4-ին կկայանա Հայաստան–Ռուսատան պատասխան հանդիպումը: Հիշեցնեմ, որ Հայաստանի հավաքականը սեփական հարկում ոչ–ոքի խաղաց Ռուսատատանի հավաքանի հետ: Կարծում եմ, սա լավագաույն խաղը չէր, որ ցուցադրեցին թիմերը: Ուստի համոզված եմ, որ այս` պատասխան հանդիպման ժամանակ, ավելի լավ ու արդյունավետ ֆուտբոլ կտեսնենք:
Նախ նշեմ, որ երկրպագուներից շատերը, որոնք գնել էին տոմս, այդպես էլ չկարողացան դիտել հանդիպումը, քանի որ հրմշտոց էր տեղի ունեցել: Իսկ ահա Ռուսատանի ֆուտբոլասերները, որոնք եկել–հասել էին այստեղ, բայց չէին կարողացել մարզադաշտից հետևել խաղին, նրանք անվճար տոմս կսանան և կդիտեն պատասխան հանդիպումը Սանկտ–Պետերբուրգում:
Առաջիկա հանդիպման մասին խոսեցինք ֆուտբոլասեր, Բարսելոնայի մեծն ֆան,  Գևորգ հեթանոս Ղազարեանի հետ:
Անի Սմբատյան. Ի՞նչ կասեք, ինչպիսի՞ արդյունք կգրանցվի  Հայաստան–Ռուսատան պատասխան հանդիպման ժամանակ.
Գևորգ հեթանոս Ղազարեան. Իրոք այնպիսի դասավորություւն է ու վիճակ , որ  Հայաստանի հավաքակնը ընդունակ է միավոր վաստակելու,  սակայն այն թե՞ կկրողանա հաղթել, թե միայն ոչ-ոքի կլինի չեմ կարող ասել,  ես իրոք հավատում եմ , որ մենք կկարողանանք հաղթել,  բայց ավելի հավանական եմ համարում, որ ոչ-ոքի է լինելու:
Անի Սմբատյան. Իսկ հավաքականներից, ո՞ր մեկին է ձեռնտու այդ հաշիվը.
Գևորգ հեթանոս Ղազարեան. Եթե մենք խաղում ենք ոչ-ոքի, ուրեմն` դեռ իրական, բայց ոչ այդ քան մեծ շանսեր ունենք: Ավելին ասեմ, եթե մենք խաղանք արդյունավետ ոչ-ոքի ավելի լավ մեզ համար, քանի որ մեր դաշտում միայն զրոյական է եղել: Ամեն ինչ կախված է նաև նրանից, թե մյուս թիմերը  ինչպես կխաղան,  որոնք եթե միավորներ կորցնեն, միայն ի օգուտ մեզ է լինելու:
Զրույցի վերջում Գևորգը նշեց նաև, որ եթե մենք պարտվենք , ապա ` խոշոր հաշվով ենք պարտվելու:
Դե ինչ, միայն հաջողություն մեր հավաքականին: Հիշեցնեմ, որ խաղը կմեկնարկի Երևանի ժմանակով 20:00–ին բաց չթողնեք: Օլե~…օլե~...օլե~…:Ճ {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries