A+ A A-

Երևանը` համաշխարհային գրքի մայրաքաղաք

Երևանը` համաշխարհային գրքի մայրաքաղաք

Գրքասեր հասարակությունը  մյուս տարի հյուրընկալվելու է  մեզ մոտ` Երևանում: Ճիշտ է մենք այդ զգացումի մասին ավելի հաճախ անցյալ ժամանակաձևով ենք խոսում,  և  փաստում , որ ոչ վաղ անցյալում գիրք կարդում էինք  ավելի հաճախ քան` այժմ: Բայց ամեն դեպքում,  այս տարի ավելի հաճախ է հոլովվում «գիրք», «գիրք կարդացող մարդիկ», «գիրք և ընթերցող խաթարված կապը վերականգնող մարդիկ»,  «գրքի բարի համբավը վերականգնել ցանկացող մարդիկ » և ի վերջո մարդիկ, որոնք ցանկանում են գրքին «իջեցնել»  գրապահարաններից`  մեր աշխատասեղաններ:

Եվ այսպես, այս խնդիրը գիտակցում էր  նաև ՄԱԿ – ը, ուստի  2001 թվականից   ՅՈւՆԵՍԿՕ-ն աշխարհում հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, այն է` յուրաքանչյուր տարի ընտրել մեկ   քաղաք և այն հայտարարել « Գրքերի  համաշխարհային մայրաքաղաք »: 2012 թվականին Երևանին է վիճակված այս բարձր կոչումը:  Կոչում, որին մինչ Երևանն արժանացել են  Մադրիդը, Ալեքսանդրիան, Մոնրեալը, Թուրինը, Ամստերդամը, Բուենոս Այրեսը և  այլք:

2012 թվականի ապրիլի 23-ից՝ Գրքի և հեղինակային իրավունքի օրվանից, այս ծրագիրը կմեկնարկի Երևանում: Հարց  է, թե ինչքանո՞վ է մեր մայրաքաղաքը և մենք  պատրաստ այս հյուրընկալությանը: Ոմանք համոզված են, որ ամեն բան լավ կանցնի և մտահոգվելու հարկ չկա. չէ՞ որ մենք հյուրընկալ ազգ ենք և մեր հյուրերը դժգոհելու առիթ չեն ունենա, ոմանք էլ պնդում են` խայտառակվելու ենք ամբողջ աշխարհով:

Չգիտեմ,  կազմակերպիչներն ինչն են հաշվի առել, որ ընտրել են մեր հայտը, գուցե նեկայացվածԵրևանը` համաշխարհային գրքի մայրաքաղաք քաղաքներից լավագույնը մենք էինք:   Բայց  4-5 գրախանութներով, մի քանի բարվոք վիճակում գտնվող գրադարաններով  և  քաղաքականությամբ, որը «խթանում» է գրքավաճառությունը  փողոցում, գետնանցումներում և այլ անհավանական վայրերում. անկեղծ ասաց` չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում նաև, քանի որ բավականին մեծ անջրպետ եմ նկատում գրքի և ընթերցողի միջև: Խնդիրը բնավ էլ չեմ ցանկանում կապել ՏՏ ոլորտի զարգացման հետ,  որովհետև կարող են կարդալ նաև համացանցում: Իսկ վերջին մեկ տարում  տպագրված  գրքերը մատների վրա կարող ենք հաշվել, իհարկե խնդիրը երկու տեսանկյուն ունի, նախ այն, որ տպագրությունը  բավական թանկ հաճույք է և յուրաքանչյուր գրող իրեն չի կարող թույլ տալ տպագրել գիրք, իսկ նա ով տպագրել է արդեն ունի մեկ մտավախություն`  կվաճառվի՞ արդյոք իր գիրքը:

Անկեղծ ասաց, երբ դրսում տեսնում եմ  «մրսած» գրքերի, մտածում եմ, թե ինչո՞ւ քաղաքապետարանը  չի արգելում նաև  գրքերի  վաճառքը փողոցում, չէ որ արևից գունաթափվում են նրանք, քամուց` ճղվում, անձրևից էլ` խունանում…:{jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries