A+ A A-

Դիմաքանդակ. Արքիմեդ

ԱրքիմեդՆա ապրել է աներևակայելիորեն այնքան վաղուց, որ հուշը նրա մասին պատվել է առասպելներով ու հորինվածքներով: 2300 տարիների ընթացքում այդ առասպելները բազմաթիվ են դարձել, քան ինքը` ճշմարտությունը: Արքիմեդը (մ.թ.ա. 287-212թթ.) ծնվել է Սիցիլիա կղզու Սիրակուզի քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆիդին, մաթեմատիկոս էր և աստղագետ։ Չի բացառվում, որ այս հանգամանքն էլ ճակատագրական եղավ նրա որդու համար: Արքիմենդը մանկուց սիրահարվեց թվերի աշխարհին, չդադարեց հիանալ նրանցով, հավերժական օրենքների տրամաբանությամբ. նրանց համեմատ մարդկային օրենքները թերի էին, սին , անցողիկ… Ըստ լեգենդի` Արքիմեդը հաճախ էր մոռանում սնվելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և պատրաստ էր գծագրելու ամենուրեք` փոշու մեջ, ավազի վրա, իրենց տան պատերին և նույնիսկ` սեփական մարմնի վրա։

Մի անգամ էլ , լոգանք ընդունելիս, նրա մոտ հանկարծ միտք ծագեց. հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ներգործող` դուրս հրող ուժի մասին, և, մոռանալով ամեն ինչ, մորեմերկ դուրս վազեց փողոց, հաղթականորեն բացականչելով`« Էվրիկա՜» («Գտա՜»):

Նրան քիչ էր մտահոգում, ավա՜ղ, հաճախ էլ նույնիսկ չէր մտաոգում, ասեկոսեները և սերունդների դատաստանը: Նա հաճախ էլ իր մտքի փայլատակումները գրի չի առել, ու մենք երբեք չենք էլ իմանա, թե նրան ինչպես է հաջողվել քառակուսի արմատներ հանել, երբ դեռ մարդկությանը հայտնի չի եղել արմատ հանելու կանոնը:

Արքիմեդին են պատկանում բազմաթիվ բացահայտումներ. հանճարեղ գիտնական է եղել նա և հայտնի է եղել ողջ հունական աշխարհում` ի շնորհիվ շատ մեխանիկական կոնստրուկցիաների, դաշտերի ոռոգման մեքենաների, ջրամբարձ մեխանիզմների, մեծ ծանրություններ բարձրացնելու ճախարակների…. նա է կառուցում նաև լծակների մի այնպիսի համակարգ, որի օգնությամբ մի մարդ կարողացավ ջուրը իջեցնել «Սիրակոսիա» հսկա նավը։

Պլուրտաքոսը խոսելով Արքիմեդի մասին` ասել է.‹‹Արքիմեդն այնքան հպարտ էր գիտությամբ… նա ոչ մի աշխատություն չի թողել, հատկապես իր այն հայտնագործությունների մասին, որոնց շնորհիվ փառքի է տիրացել››:

… Այդ նույն օրն էլ նա տարված էր աշխատանքով ու չնկատեց, որ հռոմեացիները արդեն գրավել են քաղաքը: Հռոմեացի զինվորը հայտնվելով նրա մոտ` պահանջեց, որ նա անհապաղ ներկայանա Մարցելիին,իսկ Արքիմեդը կնճռոտվեց, նույնիսկ աչքը գծագրից չբարձրացրեցև թափ է տալով ձեռքը և մռթմռթաց. «Մի՛ խանգարի, ես հաշվում եմ»։ Այդ ժամանակ էլ զինվորը հանեց սուրը և սպանեց նրան։

Ինչպես Արքիմեդն էր կամենում, այնպես էլ եղավ. նա ցանկանում էր, որ իր շիրմաքարի վրա քանդակեն երկրաչափական իր բացահայտումների սիմվոլները` գունդն ու գլանը… Տարիներն անցնում են, շիրմաքարն էլ ծածկվում է խոտով ,դրան էլ հաջորդում է այն, որ մարդիկ մոռանում են գերեզմանավայրը։

Մարկոս Տուլիոս Ցիցերոնը Արքիմեդի մահից 137 տարի անց կփնտրի ու Աքրոդիսյան դարպասի մոտՏվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը կգտնի նրա շիրմաքարը, սակայն երկրորդ անգամ էլ էր մոռացություն սպառնում գերեզմանավայրին, ու այդպես էլ եղավ, մոռացվեց վայրը, բայց այս անգամ` ընդմիշտ:

-Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը,- հայտարարում է Արքիմեդը… ու լեգենդ դառնում , անմահանում պատմության էջերում:

Էվրիկա՜… հարյուրամյակներ անց էլ սերունդները լսելու են նրա հաղթական բացականչությունը … Էվրիկա՜ կբացականչեն նաև մյուսները, ովքեր գիտության դեմ կարևորագույն հաղթանակ կտոնեն…{jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries