A+ A A-

Աղջիկներ, զգուշացեք կնամոլ է

կնամոլՉնայած Կազանովա և Դոն Ժուան անունների տակ ստոր խաբեբաներ են թաքցնված, նրանց կերպարները շրջապատված են ռոմանտիկայով: Սակայն երբ նման մարդը հայտնվում է իրական կյանքում, մի որոշ ժամանակ անց, երբ նա անհետանում է, ռոմանտիզմի մասին խոսք անգամ գնալ չի կարող: Կանայք նման տղամարդկանց կնամոլ են անվանում, իսկ տղամարդիկ հարգում են նրանց: Իսկ ինչպե՞ս բացահայտել կնամոլին ու զգուշանալ նրանից: Ներկայացնում ենք հարցազրույց հոգեբանի հետ, սակայն մինչ այդ տեսնենք, թե որոնք են կնամոլի հատկանիշները:
-նա կարողանում է (առաջին հանդիպումից) ցույց տալ, որ ԴՈւ ես աշխարհում միակ կինը, լավագույնը, ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենագրավիչը, և եթե դու չես կարող լինել նրա կողքին, ապա ոչ ոք չի կարող,
-նա կարողանում է վառ ու ճիշտ ներկայացնել իրեն և դրա հետ մեկտեղ ամբողջությամբ համապատասխանում է քո ճաշակին,
-նա կարող է լինել քո լավագույն «ընկերուհին», երբ տխուր ես և կիսվելու կարիք ունես,
-նրան բնորոշ է խենթ ռոմանտիզմը,
-նա լրիվ անկանխատեսելի է և առանձնահատուկ մարդու տպավորություն է ստեղծում,
Եվ այսպես`
Ո՞վ է կնամոլն ու ի՞նչ է նա ուզում:
Կնամոլը տղամարդ է, ով ի վիճակի չէ երկար ժամանակ որևէ մեկի հետ հարաբերություններ հաստատել ևկնամոլ ով հաճույք է ստանում միայն «որսից»`նոր կնոջը գրավելու պրոցեսից: Նա հիմնականում ցանկանում է հաղթել կնոջը և ստանալ նրանից այնքան, որքան կարող է: Հաղթանակից հետո նման տղամարդիկ գրեթե կորցնում են ողջ հետաքրքրությունը կնոջ հանդեպ: Իսկ մի՞թե կնամոլի համար սերն ու սիրահարվածությունը ոչ մի նշանակություն չունեն: Ունեն, բայց դրանք կնոջ հետ կապ չունեն. նրա համար գլխավորն ինքն է, իր զգացումները:
Ո՞րն է կնամոլերի` կանանց փոխելու անզուսպ ցանկության պատճառը և ինչպե՞ս են հենց իրենք բացատրում իրենց վարքը:
Նման տղամարդիկ այնքան էլ չեն դավաճանում, որովհետև դավաճանելու համար նախ պետք է հավատարմության երդում տալ: Եթե անգամ կնամոլը նման խոստում է տալիս, դա միայն հնարք է, որն արդարացնում է նպատակին հասնելը: Հենց իրենք` կնամոլները, հորինում են անհավանական պատմություններ` սկսած տղամարդկանց բազմասիրությունից մինչև իրական սեր գտնելու անկարողությունը: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է. նրանք վախենում են: Լուրջ հարաբերությունները վախեցնում են նրանց, իսկ կանայք ընկալվում են որպես պոտենցիալ վտանգ:
Ինչպե՞ս ճանաչել իսկական կնամոլին հարաբերությունների սկզբին, ինչի՞ վրա արժե ուշադրություն դարձնել:
Մտերմություն հաստատելու արագությունը: Կնամոլն աշխատում է արդյունքի վրա: Եթե կինն անմիջապես չի համաձայնում շփվել նրա հետ, նա լարվում է: Այնուամենայնիվ հմուտ կնամոլը կարողանում է թաքցնել հուսահատությունը: Ընդհանրապես` կնամոլները չափազանց համակրելի և արտիստիկ են: Որպես կանոն` կնամոլցանկացած աղջիկ հոգու խորքում գիտի, թե ինչ նպատակով է տղամարդը ցանկանում շփվել նրա հետ, սակայն տարբեր պատճառներով չի ցանկանում խոստովանել դա: Ինքն իրեն խաբող կինը կնամոլի գլխավոր որսն է:
Շատ կնամոլներ վերջիվերջո ամուսնանում են: Ինչու՞: Եվ արդյո՞ք կարող է նման տղամարդը լավ ամուսին լինել:
Կնամոլները տարբեր պատճառներով են ամուսնանում: Ավելի ճիշտ` տարբեր պատճառներ են ասում: Սակայն ամենատարածված հիմնավորումը որսից հետո վերադառնալու տեղ ունենալն է: Մի վայր, որտեղ կարելի է հանգստանալ: Շատ հազվադեպ են նման տղամարդիկ լավ ամուսիններ լինում, բացառություններ քիչ են լինում:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries