A+ A A-

River Island. երեկոյան զգեստներից մինչև առօրյա հագուստ

River IslandRiver Island-ը աշխարհի ամենահաջողակ բրենդներից մեկն է: River Island-ի ոճն արդեն 50 տարվա պատմություն ունի` մնալով ամենաօրիգինալն ու ժամանակակիցը: Սակայն հմայքն ու նորաոճությունն այս բրենդի միակ առանձնահատկությունը չեն:
Ինչ: Տղամարդու և կանացի հագուստ (այդ թվում` դենիմ), պայուսակներ և աքսեսուարներ:
Որտեղ: Ավելի քան 300 բուտիկներ աշխարհով մեկ, այդ թվում նաև մեկն արդեն Հայաստանում:
Ինչ արժե: River Island բրենդային հագուստը միջին գնային հատվածում է:
Ի գիտություն: Թեև River Island-ն արտադրում է ամենօրյա հագուստ, մեծ ուշադրություն է դարձվում նաև երեկոյան զգեստներին: Բուտիկներում կա ամեն ինչ ինչպես արդեն առկա ոճը լրացնելու, այնպես էլ նոր ոճ ստեղծելու համար:

River Island-ի պատմությունը

Բրիտանական հայտնի River Island բրենդը ստեղծվել է 1988 թվականին: Սկզբում այն կոչվում էր Lewis Separates  բրենդի հիմնադիր Բեռնարդ Լյուիսի պատվին, հետո` Chelsea Girl, Concept Man և վերջապես River Island: Հենց այսպես է կոչվում բուտիկների խոշոր ցանցը, որն իր հաղթարշավը սկսել է լոնդոնյան փոքրիկ խանութից:

River Island-ի փիլիսոփայությունը

River Island-ն արդեն վաղուց է դադարել ընտանեկան բիզնես լինելուց: Եվ թեև այժմ բրենդը միավորում է բազմաթիվ դիզայներների, յուրաքանչյուր դիզայներ դուրս չի գալիս River Island-ի ընդհանուր ոճային ուղղությունների սահմաններից` ավելացնելով իր ուրույն հատկանիշը: Ինչ-որ մեկը River Island է գալիս ինչ-որ խենթ իր ձեռք բերելու համար, մյուսը ռոմանտիկ մոդելներ են փնտրում: River Island բուտիկներում կգտնեք միլիթարի և ռոքային հագուստներ, ռետրո և վինտաժային աքսեսուարներ:River Island
River Island-ի ամեն հավաքածուի մեջ ինչ-որ ազգային, բրիտանական բան կա` կլինի դա շոտլանդական խոշոր կարվածք, ռելյեֆային բրդյա վանդակներ, թե թավշյա դետալներ: Հենց օրիգինալ շտրիխներն են River Island-ի հավաքածուները ճանաչելի դարձնում: River Island-ի դիզայների խնդիրը հաճախորդների պահանջների բավարարումն է, ուստի բուտիկներում կգտնեք ինչպես սեքսուալ երեկոյան զգեստներ և էլեգանտ կոստյումներ, այնպես էլ  London girl ոճի հագուստ աղջիկների և Sport De-luxe ոճի հագուստ տղաների համար: Բացի այդ` բուտիկների հագուստները պարբերական թարմացվում են, այնպես էր երկու շաբաթ անց բուտիկ մտնելուց հաստատ ինչ-որ նոր բան կգտնեք:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries