A+ A A-

МУЗ-ТВ մրցանակաբաշխություն այլևս չի լինի

МУЗ-ТВՕրերս ռուսական շոուբիզնեսը ցնցվել էր ռուսական փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովի և հիփ-հոփ արքայազն Թիմաթիի սկանդալից: Twitter-յան պատերազմը վերածվեց հսկայական սկանդալի և վիրտուալից տեղափոխվեց իրական դաշտ: Բանն այն է, որ Թիմաթին միկրոբլոգային համակարգում իր էջում բողոքել էր, որ МУЗ-ТВ հեռուստաընկերության ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի անարդար էր, և մրցանակներ ստացել էին անարժանները, ինչին Կիրկորովը պատասխանել էր, որ նրա արարքը մասնագիտական էթիկայից դուրս է, Թիմոթին էլ հանրային վիրավորել էր Կիրկորովին: Արդյունքում հեռուստաընկերությունը որոշում է կայացրել փակել մրցանակաբաշխությունը: Ռուսական արտիստներն այլևս չեն ստանա նվիրական ափսեն, որով հետո այդքան հպարտանում են: 
-Ցավում եմ, որ ղեկարավարությունը որոշել է փակել մրցանակաբաշխությունը,- ասել է Վյաչեսլավ Մանուչարովը,- բայց ես լիովին հասկանում եմ նրանց: Անհնար է անուշադրության մատնել վերջին ամսվա սկանդալները: Կազմակերպիչները հոգնել են դրանցից և որոշել, որ վեճերը դա այն չէ, ինչ նրանք կցանկանային մատուցել արտիստներին և հանդիսատեսին: Ցավոք մեր շոուբիզնեսի ներկայացուցիչները չեն գիտակցում կազմակերպիչների արած աշխատանքի հսկայական չափը: Հույս ունեմ, որ նրանց մեծ մասը դեռ կզղջան իրենց խոսքերի և արարքների համար և ներողություն կխնդրեն կազմակերպիչներից:
Որոշ աստղերի ռեակցիան, նուրբ ասած, անսպասելի էր: Նրանցից շատերը մինչև հիմա չեն կարող հավատալ, որ տաս տարվա պատմություն ունեցող մրցանակաբաշխությունն այլևս չի կայանա:
-Անկեղծ ասած ինձ համար սա անսպասելի նորություն էր,- կիսվել է Լերա Կուդրյավցեվան,- բայց ես համոզված եմ, որ խնդիրը սկանդալների մեջ չէ:
-Այ քեզ բան,- բացականչել է Նիկոլայ Բասկովը, լսելով սենսացիոն նորությունը,- հիմա ի՞նչ, ես թաղմա՞ն էի գնացել:
Մեծամասնությունը վստահ է, որ սա ընդամենը մտածված քայլ է, որը հետագայում կաշխատիМУЗ-ТВ մրցանակաբաշխություն այլևս չի լինի մրցանակաբաշխության ռեյթինգի վրա:
-Չեմ կասկածում, որ մրցանակաբաշխությունը կլինի, այն պարզապես չի կարող չլինել,- կիսվել է Յանա Ռուդկովսկայան,- կարծում եմ, որ ղեկավարությունն այդպես ցանկանում է, որ արտիստները մի-փոքր անհանգստանան, քանի որ ինձ թվում է, որ այն երաժշտության աշխարհում ամենամեծ իրադարձություններից է:
  • Հիշեցնենք МУЗ-ТВ 2012 մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներին:
  • Լավագույն երգիչ- Դիմա Բիլան
  • Լավագույն երգչուհի- Елка
  • Տասնամյակի լավագույն տղամարդ կատարող- Ֆիլիպ Կիրկորով
  • Տասնամյակի լավագույն կին կատարող- Զեմֆիրա
  • Լավագույն փոփ-խումբ- Винтаж
  • Լավագույն ռոք-խումբ-  Звери
  • Լավագույն հիփ-հոփ նախագիծ- Банд'эрос
  • Լավագույն երգ- Нюша «Выше»
  • Լավագույն տեսահոլովակ- Ֆիլիպ Կիրկորով «Снег»
  • Լավագույն ալբոմ- «Голая» «Градусы»
  • Լավագույն դուետ- Կրիստինա Օրբակայտե և «Дискотека Авария» «Прогноз погоды»
  • Տարվա հայտնություն- Մաքս Բարսկիխ
  • Լավագույն համերգային շոու- «ДруGOY» Ֆիլիպ Կիրկորով 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries