A+ A A-

Մի ստրկուհու պատմություն

Մի ստրկուհու պատմություն1936-38-ական թվականներին Մեծ ճգնաժամի ժամանակ զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում ամերիկացի լրագրողները 2300 նախկին սևամորթ ծեր ստրուկներից հարցազրույցներ են վերցրել: Ահա դրանցից մեկը: Պատմում է մի ծեր սևամորթ կին, ով երկար տարիներ ստրկության մեջ է եղել…
-Սիրունիկ ջան, նեգրերը հիմա լավ վարք չունեն ու չեն կարողանում սպիտակներին լավ ծառայել: Հիշում եմ այն օրերը, երբ ես տան աշխատող էի: Տանը վեց հոգի ծառայող էինք` ես, Սարային, Լուն, Հեսթերը, Ջերրին ու Ջոն: Ինչ լավ էր այն ժամանակ: Ես մատուցում էի աղանդերով սեղանը: Ջոն ու Ջերրին մատուցում էին ճաշի սեղանը ու ոչ մի բանին ձեռքերով չէին դիպչում. ամեն ինչ սկուտեղի վրա էին տանում-բերում: Էհ, լավ օրեր էին...
-Իմ տերը լավ մարդ էր, մեզ` ստրուկներիս լավ էր վերաբերվում ու ուզում էր մեզ իր երեխաներին թողնել:Մի ստրկուհու պատմություն Սև երեխաներին չէինք կարողանում ճաշասենյակից հեռու պահել: Նրանք գալիս էին սեղանի մոտ ու կանգնած սպասում էին, մինչև տերը կուտեր-կվերջացներ: Նա երեխաներին էր տալիս իր ուտելիքի մնացորդներով ափսեները, նրանք էլ նստում էին գետնին ու ուտում էին: Բայց բոլոր սպիտակները չէին այդպես լավ վերաբերվում ստրուկներին: Ես տեսել եմ, թե ինչպես են շները հոշոտել խեղճ ստրուկներին: Կային սպիտակներ, որ այնքան էին ծեծում ստրուկներին, մինչև նրանք ուշագնաց էին լինում: Բայց դա լինում էր, երբ սևերը չէին հնազանդվում իրենց տերերին: Փառք Աստծո, իմ տերը լավ մարդ էր և վստահում էր ինձ: Տան բոլոր բանալիներն ինձ մոտ էին, և ես ծառայում էր տիրոջ կնոջն ու երեխաներին: Շաբաթ երեկոյան աթոռների վրա դասավորում էի մաքուր հագուստը, իսկ կիրակի առավոտյան վերցնում կեղտոտները: Նրանք ստիպված չէին ինչ-որ բան անել: Դաշտում չէի աշխատում. տերս բամբակ չէր աճեցնում: Առաջին անգամ բամբակ տեսա, երբ արդեն ազատության մեջ էի:
-Էհ, սիրունիկ ջան, ես կարողում էի լվանալ, հարդուկել, կարել, գործել: Երեխաներին էլ սովորեցնում էի այն, ինչ գիտեի: Հիմա անհնար է նրանց ինչ-որ նման բան սովորեցնել: Եթե ժամանանակից երեխաներն ինձ թույլ տային նրանց խորհուրդ տալ, ես կասեի նրանց ավելի շատ հարգել իրենց մայրերին ու սպիտակներին:
-Կյանքում ոչ մի տհաճ իրավիճակում չեմ հայտնվել: Դատարանում չեմ եղել, անգամ որպես վկա: Կյանքում անգամ շոու էլ չէի տեսել մինչև անցյալ տարի մեզ մոտ էլ ինչ-որ շոու եղավ: Միշտ ձգտել եմ բոլորին վերաբերվել հարազատների պես ու լավ վարք ցուցաբերել: Երբ տունս այրվեց, սպիտակներն ինձ օգնեցին, ու մի քանի ամիս անց ասես ոչինչ էլ չէր եղել: Բայց, սիրունիկ ջան, լավ օրերն անցան-գնացին, ու էլ ետ չեն գա…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries