A+ A A-

Որակյալ երաժշտության սիրահար Մայքլ Բուբլեն

Մայքլ Սթիվեն ԲուբլենԿանադացի երգիչ Մայքլ Սթիվեն Բուբլեն ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 9-ին: Նա հիմնականում կատարում է փոփ-ջազային ոճում: Great American Songbook երգացանկի ժամանակակից կատարողը, մի քանի Գրեմմիների և Juno Awards-ների հաղթողը որակյալ երաժշտության սիրահարների սիրելին է: ԱՄՆ-ի հիթ-շքերթներում համեստ հաջողություն ունենալով, 2003-ին երգչի նույնանուն ձայնասկավառակը բարձր հորիզոնականներ է զբաղեցնում Բրիտանիայի և իր հայրենիքի թոփ-տասնյակներում: ԱՄՆ-ում առավել հաջողության է հասնում 2005-ին նրա թողարկած «It’s Time» ձայնասկավառակը, որը վաճառվում է ավելի քան 18 միլիոն օրինակով: 

Վաղ տարիները

Բուբլեն ծնվել է իտալական ծագմամբ ձկնորսի ընտանիքում: Մանուկ հասակում նա հաճախ էր լսում պապի ջազային ձայնագրությունները և այժմ շատ է կարևորում պապի ազդեցությունն իր երաժշտական ճաշակի զարգացման գործում: Նա ձայնագրել է երեք ամբողջական ձայնասկավառակ, որոնցից մեկը նվեր էր պապին: Բուբլեն 2000 թվականին երկու Genie Award մրցանակ է ստանում` Here’s to Life ֆիլմի համար երաժշտություն գրելու համար: 

Դեբյուտային ձայնասկավառակը

Մայքլի կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ Մայքլ Մակսուինին նկատեց նրան Կանադային նախկին վարչապետի բիզնես-խնջույքի ժամանակ: Մակսուինին հավանեց Բուբլեի կատարումը, վերջինս էլ նրան իր ձայնասկավառակը տվեց: Ձայնասկավառակը շուտով հայտնվում է նախկին վարչապետի և նրա կնոջ ձեռքերում: 2000 թվականին Բուբլեին հրավիրում են երգելու նախկին վարչապետի աղջկա հարսանիքին, որի ժամանակ վարչապետը Բուբլին ներկայացնում է լեգենդար պրոդյուսեր Դեվիդ Ֆոսթերին: Ֆոսթերը Բուբլի հետ պայմանագիր է կնքում, որի շրջանակներում 2003 թվականին ձայնագրվում է «Michael Bublé» սկավառակը: Սկավառակում ընդգրկված էին այնպիսի դասական երգեր, ինչպիսիք են «Fever», «The Way You Look Tonight», «For Once in My Life», «Moondance» և «You’ll Never Find Another Love Like Mine»: «How Can You Mend a Broken Heart?» հիթը Բուբլին աշխարհի բազում երկրներում հայտնի է դարձնում:Մայքլ Սթիվեն Բուբլեն
«Michael Bublé» ձայնասկավառակը թողարկվել էր Warner Bros ընկերության շնորհիվ սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ: Սկավառակը հայտնվեց կանադական հիթ-շքերթներում, սակայն ամենաշատ հայտնությունը ձեռք բերեց Հարավային Աֆրիկայում: Ապա այն հաջողության է հասնում Իտալիայում և վերջին հաշվով հասնում Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ: Billboard 200 ցուցակում այն զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականը: «How Can You Mend a Broken Heart?» երգը «մեծերի համար» հիթ-շքերթների առաջին հորիզոնականում է հայտնվում: 2004-ին Բուբլեն Juno Awards  է ստանում որպես տարվա հայտնություն: 

It's Time и Let It Snow

2003-ի վերջին թողարկվեց ամանորյա «Let it Snow» ձայնասկավառակը, որը բարձր հորիզոնականներ զբաղեցրեց Ավստրալիայում: 2007-ի հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում դուրս է գալիս ձայնասկավառակի վերաթողարկված տարբերակը:
It’s Time երկրորդ ձայնասկավառակը Բուբլին մեծ հայտնություն բերեց: «Home» երգը հիթ է դառնում:

Crazy Love

Չորրորդ ստուդիական ալբոմը թողարկվեց 2009-ի հոկտեմբերի 9-ին: Առաջին` «Haven’t Met You Yet» սինգլը թողարկվեց 2009-ի օգոստոսի 31-ին: Մայքլ Սթիվեն Բուբլեն

Անձնական կյանքը

Մայքլ Բուբլեն նշանադրված էր թատերական դերասանուհի, պարուհ և երգչուհի Դեբի Թիմուսի հետ: Նրանք միասին ելույթ էին ունենում Red Dock Diner և Dean Regan’s Forever Swing մյուզիքլներու: Թիմուսն այն ժամանակ այն մարդկանցից էր, ում Բունբլեն նվիրել էր «Michael Bublé» ձայնասկավառակը: Թիմուսին է նվիրված նաև հայտնի «Home» երգը: Հետագայում Թիմուսը նկարահանվեց երգի տեսահոլովակում: Նրանց հարաբերություններին վերջ դրվեց 2005-ի նոյեմբերին: Հետագայում նրանք երկուսով ձայնագրեցին «Lost» երգը:
Logie Awards 2005-ի ժամանակ Բուբլեն հանդիպեց բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանթին: Նրանք սկսեցին հանդիպել: Սակայն այս հարաբերություններն էլ երեք տարի անց ավարտվեցին: 
2011-ի ապրիլին Մայքլ Բուբլեն ամուսնացավ արգենտինացի դերասանուհի և երգչուհի Լուիսանա Լոպիլատոյի հետ: Երգչի կինը նկարահանվել է  Haven’t Met You Yet երգի տեսահոլովակում:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries