A+ A A-

Հիասքանչ դերասան. Ռիչարդ Գիր

Ռիչարդ ԳիրՌիչարդ Գիրը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 29-ին Պենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Մայը տնային տնտեսուհի էր, իսկ հայրն աշխատում էր ապահովագրական գործակալությունում: Տանը հինգ երեխա կար: 
Դպրոցում Գիրը զբաղվում էր մարմնամարզությամբ և դպրոցն ավարտելուց հետո ստանում է սպորտային թոշակ և ընդունվում Մասաչուսեթսի համալսարան, որտեղ երկու տարի թատերարվեստ և փիլիսոփայություն էր սովորում: 
Համալսարանն ավարտելուց հետո Գիրն աշխատանքի է ընդունվում տեղի թատրոններից մեկում և որոշ ժամանակ անգամ ռոք-խմբի հետ ելույթ էր ունենում համերգներին:
80-ականների սկզբին Գիրը տարվում է բուդիզմով և սկսում է հաճախել արևելյան փիլիսոփայության դասընթացների: Մինչև այժմ Գիրը ժամանակ առ ժամանակ այցելում է Տիբեթ` որոշ ժամանակ իր ուսուցիչների հետ անցկացնելու համար: 
Էկրաններին Գիրն առաջին անգամ հայտնվել է 1975 թվականին` 26 տարեկան հասակում: Հոլիվուդի համար դա վաղ տարիք չի:
Մոտ երկու տարի անց քննադատները նկատում են Գիրի դերասանական խաղը: Դա «Պարոն Գուդբարի փնտրտուքները» ֆիլմն էր, որից հետո Գիրին սկսում են բազմապիսի դերեր առաջարկել: «Սպան և ջենթլմենները» ֆիլմից հետո Գիրը ճանաչում է ստանում և դառնում է ամերիկացի կանանց սիրելի դերասանը:  Եվ դա չնայած նրան, որ ֆիլմում Գիրը կանանց հասցեին շատ կոպիտ էր արտահայտվել: Կամ էլ հենց դրա շնորհիվ էր Գիրը գրավել կանանց սրտերը… Դրանից հետո ամենատարբեր ռեյթինգներում և ամսագրերում Ռիչարդ Գիրին անվանում էին սեքս-խորհրդանիշ, տարվա տղամարդ: Ռիչարդ Գիր
Չնայած Գիրը համարվում է չափազանց գեղեցիկ տղամարդ, և կանայք խենթանում են նրա համար, դերասանի կյանքում ռոմանտիկ պատմություններ բավականին քիչ են եղել: Երիտասարդական բարդույթավորվածությունը թույլ չէր տալիս նրան ընկերուհի ունենալ: Առաջին լուրջ հարաբերությունները եղել են 22 տարեկանում դերասանուհի Պենելոպա Միլֆորդի հետ էին, ում հետ Գիրն ապրեց հինգ տարի: Գրեթե այդքան էլ նա ապրել է բրազիլացի նկարչուհի Սիլվիա Մարտինսի հետ: Սակայն երկու կանանցից և ոչ մեկը չկարողացան Գիրի հետ ամուսնանալ: Գիրին լավ ճանաչող մարդիկ հավաստիացնում են, որ այդ կյանքում դերասանը երկու բան է իսկապես կարևորում. հասարակական գործունեությունը և մեդիատացիան:
Քառասունը բոլորելուց հետո Գիրն անցնում է դերասանական իր կարիերայի նոր փուլ: Ռոմանտիկ ու գեղեցիկ «Սիրունիկը» ֆիլմն առաջինն էլ այդ շարքում: Այս ֆիլմը Գիրին բերում է այն փառքը, որի մասին նա վաղուց էր երազում: Սակայն գրեթե ոչ ոք չգիտի, որ նա սկզբում հրաժարվում էր այդ դերից` պատճառաբանելով, որ սցենարն իրեն դուր չէր եկել: Սակայն ֆիլմի անձնակազմը մի քանի անգամ առաջարկում էր նրան դերը` համարելով, որ Գիրը կատարյալ համապատասխանում է հերոսի կերպարին: Այդ ամենը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև Գիրը չի հանդիպում իր ապագա խաղընկերուհուն` Ջուլիա Ռոբերթսին: «Ջուլիան ապշեցուցիչ գեղեցիկ էր: Նրա գեղեցկությունն այնքան նուրբ էր, ասես ծաղկի կոկոնը: Եվ ես որոշեցի, որ պետք է փորձեմ: Սակայն գլխավոր պատճառը խոշոր հոնորարն էր»,- հետագայում խոստովանել է Գիրը:Ռիչարդ Գիր
Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջուլիա Ռոբերթսն ամեն կերպ փորձում էր գրավել Գիրի ուշադրությունը, սակայն վերջինս նրան ընկալում էր զուտ որպես լավ ընկեր: Դա շատ էր զայրացնում դերասանուհուն: Նա անընդհատ բողոքում էր, որ Գիրն ուշադրություն չէր դարձնում նրան: Սակայն հետո Գիրը բացատրեց Ջուլիան, որ խնդիրն իր մեջ է, քանի որ ինքը փորձում էր հասնել հոգևոր ներդաշնակության և ժամանակ չուներ որևէ ռոմանտիկ հարաբերության համար: Ամեն դեպքում Գիրի պատճառաբանությունն այնքան էլ հավանական չէր, քանի որ նույն ժամանակ նա սկսում է հանդիպել Սինդի Կրոուֆորդի հետ: Ի զարմանս բոլորի` զգացմունքային Ջուլիան չի զայրանում Գիրի վրա: Նրանց հաջորդ համատեղ աշխատանքը «Փախնող հարսնացուն» ֆիլմն էր: 
1991-ին Ռիչարդ Գիրն ու Սինդի Կրոուֆորդն ամուսնանում են: Այդ ժամանակ Գիրը 42 տարեկան էր, Սինդին` 25: Այս գեղեցիկ զույգը դառնում է «հարյուրամյակի զույգ»: Սակայն սերը թույլ չէր տալիս նրանց նկատել, որ իրենց բոլորովին տարբեր մարդիկ են: Չորս տարի հետո նրանք ամուսնալուծվում են: 
Այժմ Գիրն ամուսնացած է Կերի Լոուելի հետ: 2000 թվականին նա առաջին անգամ հայր է դառնում: Մինչև այժմ նա նկարահանվում է ֆիլմերում, որոնք մեծ հաջոություն են վայելում:  

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries