A+ A A-

Ջեք Նիքոլսոն

Ջեք ՆիկոլսոնԴերասան: 75 տարեկան: Նյու-Յորք:
Ջեք Նիկոլսոնը ծնվել է 1937 թվականի ապրիլի 22-ին Ջերսիում: Ջեքը մեծացել է պապի և տատի մոտ: Երկար ժամանակ նա համարում էր, որ նրանք են իր ծնողները: Այն, որ իր քույրն իրականում իր մայրն է, Նիքոլսոնն իմացել է միայն 1974 թվականին, երբ Times ամսագիրը հոդված էր գրել դերասանի մասին:
Երբ Ջեք Նիքոլսոնը հայտնվեց Հոլիվուդում, սկսեց աշխատել Հաննա-Բարբերա ստուդիայում: Այնտեղ սկզբում նկատեցին Նիքոլսոնի նկարչի տաղանդն ու նկարիչ-մուլտիպլիկատորի աշխատանք առաջարկեցին, սակայն Ջեքը մանկուց երազում էր դերասան դառնալ, ուստի հրաժարվեց աշխատանքից: Դերասանի կարիերան Ջեք Նիքոլսենը սկսել է Ռոջեր Կորմանի ստուդիայում:

Ջեք Նիքոլսոնի կյանքի կանոնները

  • Եթե կնոջ համար ամեն ինչ ավարտված է, ուրեմն ամեն ինչ իրոք ավարտված է: Եվ դա քննարկման ենթակա չէ:
  • Միջին տարիքի շատ մարդիկ գաղտնի երազում են, որ իրենց կյանքում ռոմանտիկան մի-փոքր շատ լիներ:
  • Ինձ թվում է` հույները ստեղծել են սպորտը ի հակադրություն փիլիսոփայության: Սպորտում բացարձակ կանոններ կան: Այնտեղ կասկածը տեղ չունի. կամ գնդակը դաշտում է, կամ դաշտում չէ: Կամ ընկար զամբյուղի մեջ, կամ չէ: Այնտեղ ամեն ինչ հստակ է:
  • Ընդհանուր առմամբ ես լիբերալ դեմոկրատ եմ, բայց Բուշն ինձ մոտ այդքան ատելություն չի առաջացնում, որքան մյուս դեմոկրատների մոտ: 
  • Աղջիկս երեսուն տարեկան է: Վերջին ժամանակներս անընդհատ մտածում եմ. «Տեսնես չէ՞ր կարող այնպիսի տաբատ հագներ, որպեսզի բաց պորտով փողոցներով չքայլեր»:Ջեք Նիքոլսոն
  • Վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն: Եթե մտածենք` ուրիշ էլ ի՞նչ է մեզ պետք հավատքից:
  • Աշխարհում շատ սուտ կա, բայց ոչ ոք չի ուզում այն քննարկել:
  • Հարց, որ հաճախ դերասանը տալիս է ինքն իրեն. ի՞նչ կանեիր դու, եթե սահմանափակված չլինեիր այս էպիզոդի սահմաններով:
  • Երկար ժամանակ ես վախենում էի միայնակ մնալուց: Սակայն ստիպված եմ եղել սովորել մենակությանը: Մինչև հիմա երբեմն մտածում եմ` վայ, պետք է ինչ-որ մեկի հետ խոսել, թե չէ կգժվեմ: Բայց հիմա ինձ դուր է գալիս մենակ մնալը: Անկեղծ: Մենակությունը մեծ շքեղություն է:
  • Ես գոլֆ խաղում եմ ոչ մրցակցության համար: Բոլորին ասում եմ, որ խարդախություն եմ անում, որպեսզի ինձ հետ փողի համար չխաղան: 
  • Սիրում եմ աշխատել կին-ռեժիսորների հետ: Նրանք դեմ չեն քեզ հմայիչ դարձնել:
  • Ինձ հաջողակ եմ համարում կանանց հարցում: Միշտ կարողանում եմ նրանց հետ ընդհանուր լեզու գտնել:
  • Որքան մարդիկ քիչ բան գիտեմ իմ մասին, այնքան հեշտ եմ ես աշխատում:
  • Աշխատեք խուսափել հասարակական կյանքի մասին պարզունակ խոսքերից, երբ խոսում եք լրագրողների հետ:
  • Աշխատեք խուսափել լրագրողներից:
  • Դերասանական ևս մի հին կանոն. ընկնելը հեշտ է, ուստի միշտ վեր ձգտիր:
  • Իմ նշանաբա՞նը: Ապրիր հաճույքով:
  • Կյանքում շատ բան ես դեռ մանուկ հասակում եմ սովորել, երբ լողափին ազարտային խաղեր էի խաղում:
  • Ամոթ է խոստովանել, բայց ես կարդում եմ միայն սպորտային ամսագրեր:
  • Լավագույն սպորտաձևն ինձ համար միշտ բասկետբոլն է, թեև ինքս այդքան էլ լավ չեմ խաղում:
  • Վիդեոխցիկը նկարում է այն, ինչ գտնվում է իր դիմաց:Ջեք Նիքոլսոն
  • Ատում եմ խորհուրդները: Բոլորը, բացի իմ խորհուրդներից:
  • Ատում եմ խորհուրդներ տալ, քանի որ մարդիկ, միևնույն է, չեն հետևում դրանց: 
  • Խենթանում եմ խոսակցությունների համար: Միշտ պատրաստ եմ փոխել կարծիքս, եթե ինձ հետ համոզեն: Ես սիրում եմ մյուսներին լսել: 
  • Ինձ թվում է` քչերն իրականում գիտեն, թե ինչ է հանգիստն ու որքան կարևոր է ճիշտ հանգստանալը: Այսօր մարդիկ հանգստի մեջ էլ միմյանց հետ մրցակցում են: 
  • Ես շատ գոհ էի Ջոկերի իմ դերից: Դրան ես նայում եմ որպես փոփ-արտի մի ձև:
  • Սեպտեմբերի 11-ից հետո ես լուռ էի: Բոլոր հնարավոր կարծիքները հնչեցին` դեմ, կողմ, բարի, չար: Ավելացնելու բան չունեի: Եվ մտածեցի` հիմա ծաղրածուների ժամանակն է: Հասկանում ե՞ք ինչ ի նկատի ունեմ: Այդ պատճառով մի քանի տարի նվիրեցի կատակերգություններին:
  • Ւհարկե ես այնքան կարգին տղա չեմ, որքան մարդիկ կարծում են: 
  • Երեխաները մեր կյանքը լցնում են նրանով, ինչի կարիքն այնքան ունենք:
  • Մինչև քսանյոթ տարեկան ես չգիտեի, որ քույրս իրականում մայրս է: Բայց վաղուց եմ հասկացել, որ աշխարհում լիքը բան կա, որոնց մասին ես չգիտեմ: Եթե մեծ նշանակություն տամ նրան, ինչ չգիտեմ, դրանից կարգին բան դուրս չի գա: Պարզապես պետք է շեշտը դրականի վրա դնել: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries